Ուկրաինայում Թուրքիայի պահանջով Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել
Ուկրաինայում Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել, որի արտահանձնումը պահանջում են Թուրքիայի իշխանությունները:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, հոկտեմբերի 17-ին պարզ է դարձել, որ Քյոլնի բնակիչ Քեմալ Ք.-ն, որը թուրքական և գերմանական քաղաքացիություն ունի, ձերբակալվել է դեռևս այս տարվա կեսերին` Անկարայի պահանջով:
Ներկայում նա ազատության մեջ է գտնվում, բայց չի կարող հեռանալ Ուկրաինայի տարածքից, քանի դեռ որոշում չի կայացվել նրան թուրքական կողմին արտահանձնելու հավանականության մասին:
Քեմալ Ք.-ն Գերմանիայում բնակվում է 2007 թվականից ի վեր: Թուրքիայում նրան կասկածում են երկու սպանության մասնակցելու մեջ: Նրան գտնելու համար 350 000 եվրո պարգևատրում էր սահմանվել:
Վերջինս ամուսնացած է Ուկրաինայի քաղաքացուհու հետ: Ուկրաինա կատարած ուղևորությունից առաջ Քյոլնի ոստիկանությունը նրան զգուշացրել է այդ քայլի վտանգավորության մասին: