«Վրացական երազանքը» Սամցխե-Ջավախեթիում առաջադրել է քաղաքապետի 6 թեկնածու` 2-ն ազգությամբ հայ
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը շարունակում է հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ներկայացնել քաղաքապետի թեկնածուներին:
Tert.am-ը Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Սամցխե- Ջավախեթիում իշխող կուսակցությունն ունի վեց թեկնածու, որոնցից երկուսն ազգությամբ հայերն են: Իշխող կուսակցությունը Ախալքալաքում և Նինոծմինդայում առաջադրել է ազգությամբ հայ թեկնածուների:
Ախալցիխեի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Զազա Մելիքիձեն, Բորժոմիի քաղաքապետի թեկնածուն Լևան Լիպարիտն է, Ադիգենի քաղաքապետի թեկնածուն Զաքարիա Էնդելաձեն է, Ասպինձայում՝ Ռոստոմ Մագրաքվելիձեն, Ախալքալաքում առաջադրվել է Յուրիկ Ունանյանը, իսկ Նինոծմինդայում՝ Անիվարդ Մոսոյանը: