Դամասկոսը Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերը սիրիական Իդլիբից
Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջել են անհապաղ դուրս բերել իր զորքերը Իդլիբ նահանգից: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ աղբյուրը:
«Սիրիան խստորեն դատապարտում է թուրքական զորքերի ներխուժումը Իդլիբ նահանգ՝ ընդգծելով, որ դա ակնհայտ ոտնձգություն է սիրիական հողերի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում», - ասել է ԱԳՆ աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «տվյալ թուրքական ներխուժումը ոչ մի ընդհանուր բան չունի երաշխավոր պետությունների պայմանավորվածությունների հետ, որը ձեռք է բերվել Աստանայում անցկացված բանակցությունների արդյունքում:
Դիվանագետի խոսքով՝ Սիրիան պահանջում է թուրքական զորքերի անհապաղ դուրսբերումն իր տարածքից: