Աթլետիկոն և Բարսելոնան չորոշեցին հաղթողին
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ` 1:1:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեցին տանտերերը: Գոլով աչքի ընկավ Սաուլը: Պատասխան գնդակը 82-րդ րոպեին խփեց Լուիս Սուարեսը:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 22 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկոն» 16 միավորով 4-րդ տեղում է:
«Աթլետիկո»-«Բարսելոնա»` 1:1
Գոլերը` Սաուլ (21) - Սուարես (82)