Անգլիայի Պրեմիեր լիգա. Արսենալի անակնկալ պարտությունը Ուոթֆորդի հետ խաղում (տեսանյութ)
Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» և պարտվեց 1:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 39-րդ բացեց «զինագործների» պաշտպան Պեր Մերտեսակերը:
71-րդ րոպեին «Ուոթֆորդը» 11 մետրանոցի իրավունք ստացավ: Գոլի հեղինակ դարձավ Տրոյ Դինին: Խաղավարտից վայրկյաններ առաջ Թոմ Կլևերլիի գոլը հաղթանակ պարգևեց «Ուոթֆորդին» «Արսենալի» հետ խաղում:
Այս հանդիպումից հետո «Արսենալը» 13 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: «Ուոթֆորդը» 15 միավորով 4-րդ տեղում է: