Իտալիայի առաջնություն. Իմոբիլեի դուբլը հաղթանակ պարգևեց Լացիոյին Յուվենտուսի հետ խաղում (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 8-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» «Ալյանց Յուվենտուս» ստադիոնում ընդունեց Հռոմի «Լացիոյին»:
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց «ծեր սինյորայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան:
Երկրորդ խաղակեսի միջնամասում դուբլի հեղինակ դարձավ «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Խաղավերջում «ծեր սինյորան» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Պաուլո Դիբալան չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը:
Նշենք, որ «Յուվենտուսը» Ա Սերիայում վերջին անգամ տանը պարտվել էր 2015 թվականի օգոստոսին:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» և «Լացիոն» 19-ական միավորով զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ և 4-րդ հորիզոնականները հաջորդաբար:
«Յուվենտուս»-«Լացիո»` 1:2
Գոլերը` Կոստա (23) - Իմոբիլե (47, 54, 11մ)