Իսպանիայում պարզաբանել են անկախության հանրաքվեի պատճառով Ռամոսի և Պիկեի միջև հակամարտության մասին լուրը
Իսպանական արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խուան Լուիս Լարեան հերքել է հավաքականի խաղացողներ Սերխիո Ռամոսի և Ժերար Պիկեի միջև հակամարտության մասին տեղեկությունը:
Այս մասին գրութմ է Gazeta.ru-ն՝ նշելով, որ ավելի վաղ հաղորդվում էր հավաքականի ներսում ստեղծված լարվածության մասին, որի պատճառը Կատալոնիայի անկախության հանրաքվեի շուրջ հակասություններն էին:
«Հարաբերությունները Ռամոսի և Պիկեի միջև նույնն են, ինչ և առաջ, նրանց միջև որևէ խնդիր չկա: Այն ամենն, ինչ մամուլը գրում է թիմում լարված իրավիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը», - հաղորդել է Լարեան:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պիկեն շարունակում է խաղալ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական կազմում: