Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթին և Նապոլին հաղթեցին (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության F խմբի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»:
Հանդիպման հաշիվը բացեց 48-րդ րոպեին հուժկու հարվածով բացեց Կևին Դե Բրույնեն: Երկրորդ գնդակը խփվեց խաղավարտից րոպեներ առաջ: Գոլով աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը:
Զուգահեռաբար ընթացող «Նապոլի»-«Ֆեյենորդ» խաղում ուժեղ գտնվեցին տանտերերը` 3:1:
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Լորենցո Ինսինյեն, Դրիս Մերտենսը և Խոսե Կալյեխոնը: «Ֆեյենորդի» կազմում հեղինակության գոլ խփեց Սոֆյան Ամրաբատը:
«Քաղաքայինները» այս խաղից հետո 6 միավորով գլխավորեցին F խմբի մրցաշարային աղյուսակը: «Շախտյորը» և «Նապոլին» 3-ական միավորով կիսում են 2-րդ տեղը:
«Մանչեսթեր Սիթի»-«Շախտյոր»` 2:0
Գոլը` Դե Բրույնե (48), Ստերլինգ (90)
«Նապոլի»-«Ֆեյենորդ»` 3:1
Գոլերը` Ինսինյե (7), Մերտենս (49), Կալյեխոն (70) - Ամրաբատ (90)