Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է արքայազն Ջորջի դպրոցում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալին
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է արքայազն Ջորջի դպրոցում կողոպուտի փորձ կատարելու մեջ կասկածվող կնոջը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ձերբակալության մասին հայտնի է դարձել չորեքշաբթի: Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի 4-ամյա որդին անցյալ շաբաթ սկսել է հաճախել Thomas’s Battersea մասնավոր դպրոցը:
Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը հաղորդել է, որ 40-ամյա կինը ձերբակալվել է այսօր՝ կապված նախօրեին դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այժմ նա կալանքի տակ է գտնվում: Նրան կասկածում են դպրոց ներխուժելու մեջ, սակայն ոստիկանությունը չի մանրամասնում, թե որն է նրա կատարած հանցանքը:
Քենսինգտոնյան պալատի խոսնակը, որտեղ բնակվում է արքայազն Ուիլյամն ու նրա ընտանիքը, հայտնել է, որ իրենք տեղյակ են կատարվածից, սակայն որևէ մեկնաբանություն չի արվել անվտանգության հարցի շուրջ: