ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման միաձայն որոշում է ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի որոշում է ընդունել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ` ի պատասխան երկրի վեցերորդ միջուկային փորձարկման, հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի պատվիրակության կողմից պատրաստված փաստաթուղթն աջակցել են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները՝ ներառյալ Ռուսաստանը և Չինաստանը:
Նոր սահմանափակումները ներառում են ԿԺԴՀ-ից տեքստիլի ձեռքբերման, ինչպես նաև երկրին մատակարարվող գազի կոնդենսատի արգելքը: Բացի այդ, Անվտանգության խորհուրդը սահմանափակումներ է սահմանել նավթի արտահանման և դրա վերամշակման վրա: Ընդունված բանաձևը նաև թույլ է տալիս երկրներին ստուգել ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված արգելքը խախտելու կասկածանքով բոլոր նավերը: