Ջեյմի Ռեդնափը դիլետանտ է անվանել Արսենալի ղեկավարությանը
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնափը քննադատել է «Արսենալի» ղեկավարությանը, որը չի երկարաձգել պայմանագիրը չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:
«Սանչեսն դժբախտ է: Ինչպե՞ս է «Արսենալը» թույլ տվել այդպիսի որակներ ունեցող ֆուտբոլիստին հասնել մինչև պայմանագրի վերջին տարին: Նույնը վերաբերում է նաև Օզիլին: Դա մեզ ցույց է տալիս, թե ինչպիսի վիճակ է ակումբում:
Այդ ֆուտբոլիստները պետք է երկարաժամկետ պայմանագրեր ունենան: Սանչեսը միակն է «Արսենալում», ով խաղում է սրտով:
Այս իրավիճակն անհավանական է, դա պարզապես դիլենտանտային մոտեցում է»,- Ռեդնափի խոսքը մեջբերում է «Squawka»-ն: