ԱՄՆ-ում մոլեգնում է «Հարվի» փոթորիկը. վերջին 12 տարվա ամենահզոր փոթորիկի հետևանքները՝ ֆոտոշարքով
ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորիկի հետևանքով, որն ամենահզորն է վերջին 12 տարվա ընթացքում տեղի ունեցածներից, Տեխաս նահանգում 211 000 բնակիչ հոսանքազրկվել է:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնը տեղեկացրել է, որ ցամաք դուրս գալով՝ փոթորիկը կորցրել է ուժգնությունը: Վտանգի 4-րդ աստիճանն աստիճանաբար իջեցվել է առաջինի:
Ռոքփորթ քաղաքում առնվազն 10 մարդ է տուժել եղանակային անոմալության պատճառով: Մինչդեռ, մի շարք քաղաքներում պարտադիր տարհանում է հայտարարվել: