Գերմանիան արտասահմանյան զինվորական առաքելությունների վրա 21 մլրդ եվրո է ծախսել
Գերմանիան 1992-ից ի վեր շուրջ 21 մլրդ եվրո է ծախսել արտասահմանում ռազմական առաքելությունների իրականացման համար:
Ինչպես հաղորդում է Dw.com-ը, այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության զեկույցում, որը պատրաստվել է Ձախ կուսակցության պահանջով:
Զեկույցում նշվում է, որ 1991 թվականից ի վեր Բունդեսվերի 52 երկրում իրականացված առաքելություններին 410 000 զինվոր ու սպա է մասնակցել: Այս ընթացքում արտասահմանյան առաքելություն կատարելիս 108 գերմանացի զինծառայող է մահացել: