Փյունիկի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկո. Երիտասարդ թիմը խաղում էր փորձառուների դեմ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» 5:1 հաշվով ջախջախել է «Փյունիկին»:
Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն խոսել է հանդիպման մասին:
«Պարտվեցինք: Ոչ ոք չի ցանկանում պարտվել: Պետք է վերլուծենք այս խաղը: Խաղն ավելի լավ սկսեցինք, կարող էինք գոլի հեղինակ դառնալ, սակայն չստացվեց:
Հոգեբանորեն դեռ պատրաստ չէինք այս խաղին: Երիտասարդ թիմը խաղում էր բավականին փորձառու թիմի հետ: Ամեն դեպքում, այդ առումով աշխատանքներ կտարվեն: Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի կապակցությամբ»,- նշել է Յերյոմենկոն: