Բրդյա պատկերներ, որոնք չափազանց իրական տեսք ունեն (լուսանկարներ)
Իրականին նման կտավներ ու դիմանկարներ պատկերելը վրձնի կամ մատիտի օգնությամբ արդեն իսկ բարդ գործ է, որը կատարել ի զորու են բացառապես տաղանդավոր մարդիկ: Սակայն նման պատկերներ ստանալը միայն ասեղի և բրդի օգնությամբ վարպետության նոր մակարդակ է պահանջում:
Այս մասին գրելով՝ Oddity Central-ը ներկայացնում է ամերիկացի նկարիչ Դանի Իվսի տպավորիչ ստեղծագործությունները: Նրա «բրդյա կտավները» դիտելիս դժվար է պատկերացնել, թե ինչպես են դրանք ստեղծվել:
Ինքնուս նկարիչը ինքնուրույն էլ զարգացրել է իր նորարար տեխնիկան, որն իրենից ներկայացնում է գունավոր բուրդը գոբելենի միջով անցկացնելն այնպես, որ ստացված պատկերը հիպեր իրական լինի: Այսպիսով` նա նոր շունչ է տվել դարավոր արվեստի այս տեսակին: