Ներկայացվել է բելառուսական առաջին էլեկտրամեքենան (լուսանկարներ)
Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիան ներկայացրել է առաջին բելառուսական էլեկտրամեքենան: Միջոցառումը կայացել է Գիտությունների ազգային ակադեմիայի մեքենաշինության ինստիտուտի շարժական մեքենաների փորձարկումների հանրապետական պոլիգոնում, հայտնում է belta.by-ն:
«Մեկ տարի առաջ մենք եկանք այն ստեղծելու առաջարկով Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի նախագահ Վլադիմիր Գուսակովի մոտ: Նա աջակցեց գաղափարին: Անցավ ավելի քիչ, քան մեկ տարի, և ձեր առջև է փորձնական օրինակը՝ իր բոլոր բնութագրերով, արտաքին տեսքով և էլեկտրական բաղադրիչներով, որոնք մենք ստեղծել ենք այլ ընկերությունների ներգրավմամբ»,- ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի մեքենաշինության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Պադդուբկոն:
Շարժիչի հզորությունը 80 ձիաուժ է, ինչը, ինչպես նշել է Պադդուբկոն, բավական է քաղաքային պայմանների համար: Առավելագույն արագությունը, որը փորձարկվել է, 110 կմ/ժ-ն:
Ավտոմեքենան կարելի է լիցքավորել ինչպես սովորական վարդակից, այնպես էլ հատուկ լիցքավորման սարքից:
Էլեկտրամեքենայի փորձնական օրինակը ստեղծվել է GeelySC7 մեքենայի հիման վրա: