Ներկայացվել է Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմում նկարահանվելիք ավտոմեքենան (լուսանկարներ)
Լատվիական Dartz ընկերության նորագույն մոդելը՝ «Սև ալիգատորը», կհայտնվի Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմում:
Motor.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ընկերության ղեկավար Լեոնարդ Յանկելովիչը՝ հրապարակելով նորույթի լուսանկարները:
Լատվիական ընկերության հիմնադրի խոսքով՝ Dartz-ի նոր մոդելը կդառնա «Բոնդիանայի» 25-րդ ֆիլմի չարագործի ավտոմեքենան: Նորագույն մեքենան պատրաստվում է Mercedes-AMG GLS 63-ի հիման վրա, որը զինված է 5.5 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով: Շարժիչը 585 ձիաուժ հզորություն է զարգացնում, սակայն գնորդներին 4 տարբերակ կառաջարկվի՝ 760, 850, 1100, 1600 ձիաուժ:
Ամենագնացի առանձնահատկություններից մեկը կլինի ալիգատորի կատվաձկան կաշվով պատված սրահը, ոսկյա ստեղներով, ինչպես նաև 292 ադամանդով և 2 սուտակով պատված լոգոյով համալրված ղեկը:
007 գործակալի մասին հաջորդ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019-ի նոյեմբերի 8-ին: Հիշեցնենք, որ բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը հաստատել էր ֆիլմում իր նկարահանվելու հավանականությունը: