Մարոկկոյում ձերբակալել են Բարսելոնայի ահաբեկչության մասնակիցներից երկուսի զարմիկին
Մարոկկոյի իրավապահ մարմինները ձերբակալել են Կատալոնիայում ահաբեկչությունների իրականացման մասնակիցներից երկուսի զարմիկին:
Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը, ոստիկանական գործողություններն իրականցվել են Նադոր քաղաքում: Խոսքը ձերբակալված Դրիս Օուքաբիրի և կատալոնացի ոստիկանների կողմից սպանված նրա եղբոր՝ Մուսայի ազգականի մասին է: Այսպիսով, Մարոկկոյում երկու մարդ է ձերբակալվել, որոնք առնչություն ունեն Իսպանիայում ահաբեկությունների կազմակերպման համար պատասխանատու 12 հոգանոց խմբի հետ:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունների շարքն Իսպանիայում տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, երբ Բարսելոնայում և երկու այլ քաղաքում միկրոավտոբուսներով վրաերթ և պայթյուն է իրականացվել ժամերի տարբերությամբ: Ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել են: