ԱՄՆ-ում հանցագործները Lamborghini սուպերքար են առևանգել, որը ժամեր անց խափանվել և բռնկվել է
ԱՄՆ ոստիկանությունը երկու հանցագործի է ձերբակալել, որոնք Lamborghini մակնիշի սուպերքար են առևանգել, որը գողանալուց հետո շուտով խափանվել և բռնկվել է:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ վկայակոչելով Տեխաս նահանգի Դալասի ոստիկանությանը, կողոպտիչների որոնումներն սկսվել են հենց առևանգման նույն առավոտը: Ավտոմեքենան արագ հայտնաբերելուն օգնել է ոստիկանական ուղղաթիռը:
Երբ իրավապահները հասել են առևանգված մեքենային հասել են, մեքենան արդեն անշարժ էր:
Հանցագործները 18 և 19 տարեկան երիտասարդներ են: Թե որ մոդելն են առևանգել, չի հաղորդվում: