Ամերիկացի օդերևութաբանը երջանկությունից լացել է ուղիղ եթերում՝ տեսնելով արեգակնային խավարումը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում տեղակայված WGN TV հեռուստաալիքի օդերևութաբան Թոմ Սքիլինգն իրենց լցրած զգացողությունների պատճառով լացել է ուղիղ եթերում, երբ հեռարձակում է վարել լողափից, որտեղ մարդիկ հավաքվել են արեգակնային խավարումը դիտելու համար: Հեռարձակման այս հատվածը հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սքիլինգը կյանքում առաջին անգամ է տեսել արեգակնային խավարումը: Նա հուզվել է, բայց մի քանի վայրկյանում հանգստացել է: Սակայն երբ Մեծ արեգակնային խավարումն ավարտվել է, նա կրկին ազատություն է տվել իր զգացողություններին:
Twitter-ում եթերի հատվածները դիտած օգտատերերն ասել են, որ Սքիլինգը միակն է, ով կարող է խավարումից ուժեղ տպավորություններ հաղորդել հանդիսատեսին:
«Սիրեք ձեզ այնքան ուժեղ, ինչքան Սքիլինգը սիրում է խավարումներ», - գրել է սոցցանցի օգտատերերից մեկը: