Քենեդիի ազգականներին ձերբակալել են ԱՄՆ-ում չափազանց աղմկոտ խնջույք կազմակերպելու համար
Ամերիկյան Բարնստեյբլ քաղաքում ձերբակալել են Քենեդի ընտանիքի երկու անդամի, երբ վերջիններս հրաժարվել են դադարեցնել աղմկոտ խնջույքը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, իրավապահները հայտնել են, որ ձերբակալվել են ԱՄՆ-ի 35-րդ նախագահի եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի 52-ամյա որդուն՝ Մեթյուին և նրա 23-ամյա դստերը՝ Քերոլայնին: Նրանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար:
Ոստիկան Ջոն Մյորֆիի խոսքով, եթե աղմուկը լսվում է 46 մետր հեռավորությունից, ապա դա աղմկոտ միջոցառումների մասին օրենքի խախտում է:
Օրենքի համաձայն՝ նրանց կարող են տուգանել 100 դոլարով կամ ձերբակալել: