Գերմանիայում Թրամփի գլխի տեսքով թմրահաբեր են առգրավվել
Գերմանիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի տեսքով 5000 թմրահաբից բաղկացած «էքստազիի» խմբաքանակ են առգրավել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, թմրահաբի մի երեսին պատկերված է եղել Թրամփի դեմքը, մյուսին՝ նրա ազգանունը՝ զարդարված աստղերով ու №1 նշանով:
Թմրանյութը հայտնաբերել է Ներքին Սաքսոնիա երկրամասի Օսնաբրյուկ քաղաքի ոստիկանությունը միկրոավտոբուսում ստուգումներ անցկացնելիս: Մեքենայում գտնվելիս են եղել Ավստրիայի 51-ամյա բնակիչն ու նրա 17-ամյա որդին, որոնք Գերմանիա են ժամանել Նիդերլանդներից, որտեղից էլ, ենթադրաբար, ներկրվել է թմրանյութը:
Առգրաված խմբաքանակի ընդհանուր արժեքը գնահատվում է 47 000 դոլար: Միկրոավտոբուսի երկու ուղևորն էլ ձերբակալվել են: