Նա վերադարձել է. Մեսսին լուսանկար է հրապարակել Նեյմարի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին լուսանկար է հրապարակել Լուիս Սուարեսի և արդեն նախկին թիմակից Նեյմարի հետ:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, արգենտինացին լուսանկարը հրապարակել է Instagram-ում՝ կից գրելով «Նա վերադարձել է»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ֆրանսիական ՊՍԺ ակումբը պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ 5-ամյա պայմանագիր կնքելու մասին: Բրազիլացու տեղափոխությունը ֆրանսիացիներին 222 մլն եվրո է արժեցել, ինչը Նեյմարին դարձրել է պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: