Հնդկաստանում գնացքը դուրս է եկել գծերից. կան զոհեր և տուժածներ
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Մուզաֆարնագար քաղաքում գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, գնացքը շարժվել է Պուրի-Հարիդվար-Կալինգա երթուղով: Վերջին տվյալներով՝ շուրջ 150 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն: