«Ռեալն» իր ցավակցությունն է հայտնել Բարսելոնայի ահաբեկչության կապակցությամբ
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցությունն է հայտնել Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը հայտնել Բարսելոնայում կատարվածի առթիվ և հայտարարել, որ «Ռեալը» ամեն կերպ աջակցում է հարձակման հետևանքով տուժածներին, նրանց ընտանիքներին և ընկերներին: Հույս ենք հայտնում, որ վիրավորում ստացած բոլոր անձինք շուտով կապաքինվեն», -ասվում է ակումբի պաշտոնական կայքում:
Իր ցավակցությունն է հայտնել նաև Իսպանիայի թագավորական տունը: «Ողջ Իսպանիան Բարսելոնա է», - ասվում է թագավորական տան թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը կազմել է 13, իսկ վիրավորներինը՝ գերազանցել 60-ը: