Շումախերի որդին Գրան-պրիին ընդառաջ մարզվել է հոր չեմպիոնական բոլիդով
«Ֆորմուլա-3-ի» մրցարշավորդ Միկ Շումախերը վարել է իր հոր՝ «Ֆորմուլա-1-ի» յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի չեմպիոնական բոլիդով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Շումախեր կրտսերը Bennetton Ford B194-ի ղեկին նստած ընթացել է բելգիական Սպա քաղաքի մայրուղով: Վերջինս մարզումներ է անցկացրել Բելգիայի Գրան-պրիի շրջանակներում մրցելույթից առաջ:
Մրցարշավը նվիրված է լինելու Գրան-պրիում Միխայել Շումախերի առաջին հաղթանակի 25-ամյակին, որը տեղի էր ունեցել Սպա քաղաքում 1992 թվականին: