Թոմ Քրուզը վնասվածք է ստացել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 6-րդ մասի նկարահանման ժամանակ (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը վնասվածք է ստացել Լոնդոնում «Առաքելությունն անիրագործելի է» լրտեսական ֆիլմաշարի վեցերորդ մասի նկարահանումների ժամանակ հնարք կատարելիս:
Ինչպես հայտնում է TMZ պարբերականը, միջադեպը 55-ամյա դերասանի հետ, որը հաճախ ինքնուրույն է կատարում հնարքները նկարահանման հրապարակում, տեղի է ունեցել կիրակի:
Աղբյուրը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է դերասանը փորձում մի տանիքից մյուսը ցատկել, սակայն վրիպում է և հարվածում շենքի պատին: Աղբյուրը չի նշում, թե որքանով է լուրջ դերասանի վնասվածքը:
Ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի առաջին մասը էկրան է բարձրացել 1996-ին: Վեցերորդ մասի թողարկումը նախատեսված է 2018-ի հուլիսին: