Կիմ Չեն Ընը խելագար է, բայց պատրաստ չէ հատել սահմանը. Մաքքեյն
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարկավոր չէ սպառնալիքներ տեղալ Հյուսիսային Կորեայի գլխին, եթե նա պատրաստ չէ գործելու:
«Ես համաձայն չեմ նախագահի մեկնաբանությունների հետ, որովհետև եթե ասում ես, որ մտադիր են ինչ-որ բան անել, ապա պետք է վստահ լինես, որ ունակ ես դա անելու», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ սենատորն ասել է ամերիկյան KTAR News ռադիոկայանի եթերում:
«Մեծ առաջնորդները, որոնց ես տեսել եմ, չեն սպառնում, եթե պատրաստ չեն գործելու, և ես վստահ չեմ, որ նախագահ Թրամփը պատրաստ է գործելու», - հավելել է Մաքքեյնը:
Հանրապետական գործիչը նշել է նաև, որ չգիտի՝ արդյոք Թրամփի սպառնալիքները ԿԺԴՀ-ի նկատմամբ «լուրջ են», թե ոչ:
«Ես չգիտեմ, թե նա ինչ է ասում: Ես արդեն վաղուց դադարել եմ նրա ասածները վերծանելուց: Դա դասական Թրամփն է այն իմաստով, որ միշտ ամեն ինչ չափազանցնում է»,- լրագրողներին ասել է Մաքքեյնը:
Միևնույն ժամանակ, նա չի կարծում, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն ԸՆն իսկապես պատրաստ է պատերազմի: «Կարծում եմ, որ Փհենյանի ղեկավարը խելագար է, սակայն պատրաստ չէ հատել սահմանը», -ընդգծել է Մաքքեյնը: