Իվանկա Թրամփը կոչ է արել ամերիկացիներին միավորվել և վերջ դնել ռասիզմին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, կոչ է արել միավորվել և վերացնել ռասիզմը հասարակությունից:
«Հասարակության մեջ չպետք է տեղ լինի ռասիզմի, սպիտակամորթների գերակայության և նեոնացիստների համար: Մենք պետք է միավորվենք որպես ամերիկացիներ և լինենք մեկ միասնական երկիր», - Twitter-ում գրառել է Իվանկան՝ նախօրեին ամերիկյան Շարլոտսվիլ քաղաքում տեղի ունեցած բախումների ֆոնին:
Հիշեցնենք, որ ազգայնականներն ու ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները հանրահավաք և երթ են կազմակերպել Վիրջինիայի համալսարանի մոտ Շարլոտսվիլ, որը քիչ անց վերածվել է ծեծկռտուքի և բախումների ազգայնականների և նրանց հակառակորդների միջև:
Նախօրեին Վիրջինիայի նահանգապետը արտակարգ դրություն էր հայտարարել էր բախումների պատճառով: