Բեյլը 500 000 ֆունտ կծախսի բանտից դուրս եկած աներոջ անվտանգությունն ապահովելու համար
Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը 500 000 ֆունտ ստերլինգ կծախսի հայրենիքում իր տան անվտանգության ապահովման համար, որպեսզի պաշտպանի իր հարսնացուի՝ Էմմա Ռայս-Ջոնսի հորը, որը նոր է դուրս եկել բերդից:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Մարտին Ռայս-Ջոնսը ամերիկյան գաղութում հինգ տարի է անցկացրել ներդրումային խարդախություններ անելու համար: Ֆուտբոլիստի ընտանիքը վախենում է, որ նրա գործողություններից տուժածներից որևէ մեկը կարող է վրեժխնդիր լինել:
Տան անվտանգությունն ապահովող թիկնապահների թվում կընդգրկվեն Մեծ Բրիտանիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանման նախկին մարտիկները:
Բեյլն ու Ռայս-Ջոնսը ծանոթացել են դեռևս պատանի հասակում: Զույգը երկու դուստր է մեծացնում: 2017-ին Բեյլն առաջարկություն է արել իր ընտրյալին: