Իսպանացի ռեժիսորը հրաժարվել է «Ինքնասպանների ջոկատը-2»-ից Դուեյն Ջոնսոնի հետ ֆիլմի համար
Իսպանացի ռեժիսոր Ժաումե Կոլյետ-Սերրան կնկարահանի «Կրուիզ ջունգլիներով» դիսնեյյան ֆիլմը Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ: Այսպիսով, նա հրաժարվել է աշխատել Warner Bros.-ի «Ինքնասպանների ջոկատը-2» ֆիլմի վրա, չնայած համարվել է ռեժիսորի աթոռի հիմնական հավակնորդը:
Deadline-ի հաղորդմամբ՝ «Կրուիզ ջունգլիներով» ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ այն հիմնված է Disney-ի դասական ատրակցիոնի վրա:
Նշվում է, որ Warner Bros.-ը կկարողանա արագ փոխարինել ռեժիսորին: