Բասկետբոլի Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը` Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող
Ջիբրալթարում ընթացող աղջիկների Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի ընտրանին 63-44 հաշվով հաղթել է Մալթային և հռչակվել Եվրոպայի չեմպիոն,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Աննա Ասլանյանը, ով վաստակել է 22 միավոր:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը 74:53 հաշվով հաղթել էր Վրաստանին: