Էռնեստ Հեմինգուեյի նմանակների մրցույթում հաղթել է Տեխասի 71-ամյա բնակիչը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչ Ռիչարդ Օսթինը հաղթել է ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի նմանակների ամենամյա մրցույթում, որն անցկացվել է Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մրցույթի 71-ամյա հաղթողը պատմել է, որ ինքը Հեմինգուեյի պես սիրում է ձկնորսություն, որսորդություն և խմիչք: Տղամարդու խոսքով՝ ինքը գրողին համարում է իր հոգևոր եղբայրը:
Հայտնի է, որ մրցույթն անցկացվում է Հեմինգուեյի ծննդյան օրվա պատվին (հուլիսի 21) և տևում երեք օր: Միջոցառումն անցկացվում է Քի Ուեսթում, քանի որ 1930-ականներին գրողն ապրել և ստեղծագործել է այստեղ:
2017 թվականին մրցույթն անցկացվել է 37-րդ անգամ և ունեցել 150 մասնակից: