Համացանցում է հայտնվել Մայքլ Ֆելպսի և շնաձկան համակարգչային մոդելավորման միջև ջրային մրցապայքարի տեսանյութը (վիդեո)
Համացանցում է հայտնվել ամերիկացի լողորդ, սպորտի պատմության մեջ միակ 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի և սպիտակ շնաձկան համակարգչային մոդելավորման միջև տեղի ունեցած յուրահատուկ մրցապայքարի տեսանյութը։
Guardian Sport-ի YouTube-յան ալիքում հրապարակված վիդեոն ցույց է տալիս, թե ինչպես է մարզիկը մրցում շնաձկան հետ՝ հաղթահարելով 100 մետրանոց հեռավորությունը։ Արդյունքում Ֆելպս վերջնակետին է հասել 38,1 վայրկյանում՝ յուրահատուկ մրցակցին զիջելով ընդամենը մի քանի վայրկյանով։
Նշենք, որ Ֆելպսի սպորտային մականունն է «Բալթիմորյան փամփուշտ»։ Նա նաև օլիմպիական խաղերի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր է պարգևների քանակով. ունի 28 օլիմպիական պարգև։