16-ից ցածր տարիքի 250 000 երեխա է ամուսնացել ԱՄՆ-ում վերջին տարիներին. զեկույց
Մինչև 16 տարեկան շուրջ 250 000 պատանի է ամուսնացել ԱՄՆ-ում 2000-2010 թվականների ընթացքում: Այս մասին ասվում է նոր զեկույցում, որի նպատակն է բարձրացնելու իրազեկությունը թույլ օրենքների ֆոնին նմանատիպ ամուսնությունների աճող միտման նկատմամբ:
Ինչպես նշում է Press TV-ն, մեջբերելով կիրակնօրյա հեռուստատեսային հաղորդման տվյալները, ամերիկացի երեխաներին և պատանիներին հաճախ ծնողներն են ստիպում ամուսնանալ:
Զեկույցում նաև ասվում է, որ ԱՄՆ-ի 50 նահանգից միայն 25-ն է ամուսնությունների համար տարիքի նվազագույն շեմ սահմանել: Մինչդեռ մյուսներում մանկական ամուսնությունների հարցը կարգավորվում է որոշակի օրենքներով:
Մասաչուսեթսում, օրինակ, ավանդական օրենքը թույլատրում է 12-ամյա աղջիկներին ամուսնանալ 14-ամյա տղաների հետ: Կանզասում 12-ամյա աղջիկներին առհասարակ թույլատրվում է ամուսնանալ:
Տեխասում 1000 աղջկանից 9-ը ամուսնանում է 15-17 տարեկանում, մինչդեռ Ֆլորիդայում երեխաների միջև ամուսնություններ են տեղի ունենում մի քանի օրը մեկ: