Ռուս վարպետները 387 մետաղյա թրից իրական երկաթյա գահ են պատրաստել`«Գահերի խաղը» ֆիլմի օրինակով (լուսանկարներ)
Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում բնակվող արհեստավորների թիմն ստեղծել է մեծ տարածում գտած «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալում հայտնի «Երկաթյա գահի» իրական տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, արհեստավորներն այն ստեղծել են երեք ամսվա աշխատանքի արդյունքում: Ստեղծողների խոսքով` այն աշխարհում միակ օրինակն է, որը պատրաստվել է իրական երկաթյա թրերով և իրական չափսերով, իսկ նկարահանման ժամանակ օգտագործվողը պատրաստված է պլաստիկե իրերից:
Երկաթյա գահի իրական կրկնօրինակը պատրաստել են երկու դարբին, մեկ եռակցող վարպետ և երկու արհեստավոր: Պատրաստելու համար նրանք 387 թուր են կռել, ինչպես նաև մի քանի տասնյակ դաշույններ:
Հաշվի առնելով կիրառված հումքի արժեքը` մասնագետներն իրենց ստեղծագործությունը գնահատում են 500 000 ռուբլի ($8,000):