Հայտնի լուսանկարների անհայտ պատմությունները` ֆոտոշարքով
Ժամանակն անհավանականորեն արագ է թռչում, իսկ ճիշտ պահին արված լուսանկարները հավերժացնում են տվյալ պահն ու տեսարանը, որը դառնում է պատմության անբաժան մասը և փոխանցվում հաջորդ սերունդներին:
Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում մի քանի հայտնի լուսանկարներ, որոնց ստեղծման պատմությունը, սակայն, քչերը գիտեն:
1.Ալբերտ Էյնշտեյնի դիմանկարը
Այն արվել է հայտնի գիտնականի 72-ամյա հոբելյանի տոնակատարության օրը: Երեկոյան տուն վերադառնալիս, երբ նա նստել է մեքենա, համառ լուսանկարիչներից մեկը խնդրել է մեկ լուսանկար անել, և այդ պահին Էյնշտեյնը պտտվել է և լեզուն դուրս հանել: Լուսանկարիչը պահը ֆիքսել է, իսկ ավելի ուշ ընդհանուր նկարից առանձնացրել նրա դիմանկարը: Ի դեպ, Էյնշտեյնը այդ նկարը շատ էր սիրում և միշտ դնում էր շնորհավորական բացիկների մեջ:
2.The Beatles խումբը` Abbey Road ալբոմի շապիկի համար
Խմբի 12-րդ ալբոմի համար շապիկի նկարահանման ժամանակ փողոցը մի քանի րոպեով փակվել էր: Այդ պահին մոտակայքում գտնվող ամերիկացի զբոսաշրջիկը զարմացել է տարօրինակ տղաների վրա, որոնք այս ու այն կողմ են գնում: Իսկ մեկ տարի անց ամերիկացին ճանաչել է ինքն իրեն` հանրահայտ խմբի ալբոմի շապիկին:
3.Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի օրը Թայմս Սքուերում
Լուսանկարի հերոսուհի Էդիթ Շեյնը պատմել է, որ այն ժամանակ բուժքույր է աշխատել և շտապել է նյույորքյան հրապարակ` տոնելու հաղթանակը: Երբ դուրս է եկել մետրոյից, անծանոթ նավաստին հանկարծակի գրկել է նրան և համբուրել: Լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտը պատահաբար ֆիքսել է կադրը:
4.Աֆղան աղջիկը
Այս լուսանկարը պատկերվել է 1984 թվականին Աֆղանստանում: Լուսանկարիչ Սթիվ Մաքքարին նյութեր էր հավաքում պատերազմի մասին, երբ նկատեց 12-ամյա գեղեցիկ աղջկան, որի գյուղը հայտնվել էր ռմբակոծության տակ: Ավելի ուշ նա հասկացավ, թե որքան լավ կադր է ստացել: Իսկ 2002-ին հաջողվել է գտնել լուսանկարի հերոսուհուն` Շարբաթ Գուլային, ով ամուսնացած է և ապրում է հայրենիքում:
5.Մերիլին Մոնրոյի զգեստը
«Յոթերորդ տարվա քորը» (The Seven Year Itch) ֆիլմը հայտնի է շատերին, նույնիսկ նրանց, ովքեր այն չեն տեսել: Դերասանուհին շատ փորձեր է արել, մինչև կարողացել է լավ խաղալ այդ պահը: Նրա խանդոտ ամուսինն աչքը չէր կտրում կնոջից` բարկանալով, որ նա ցուցադրում է մարմինը: