Բասկետբոլի Հայաստանի աղջիկների Մ-18 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Մալթային
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել մինչև 18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Ընտրանին 83:53 հաշվով հաղթել է Մալթային:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանը պարտվել էր Կիպրոսին, քանի որ ընդամենը 7 խաղացող ուներ հայտացուցակում: Բանն այն է, որ Իտալիայի դեսպանատունը վիզա չէր տրամադրել Հայաստանի ընտրանու 4 առաջատար խաղացողներին: