ԵՄ օրենսդիրները կոչ են անում սառեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները
ԵՄ օրենսդիրները կոչ են արել կասեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները` մատնանշելով, որ նախագահ Էրդողանի կողմից հակառակորդների ճնշումները նշանակում են, որ Անկարան չի համապատասխանում կառույցի ժողովրդավարական չափանիշներին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, բանակցությունները դադարեցնելու առաջարկի շուրջ քվեարկությունը, հավանաբար, կանցկացվի հինգշաբթի` հաշվի առնելով խոշորագույն կուսակցությունների աջակցությունը:
«Մենք կոչ չենք անում դադարեցնել ամբողջական երկխոսությունը կամ համագործակցությունը, այլ միայն նկատի ունենք, որ ինտեգրման մասին խոսելն այս պահին իրատեսական չէ», -ասել է առաջարկը քվեարկության ներկայացրած օրենսդիր Քեթի Փիրին:
Անդամակցության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ այդ բանակցություններում առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան չի համապատասխանի ԵՄ պահանջներին` հարգելու քաղաքական ազատությունները: