NBA. Նիկ Յանգը պայմանագիր կկնքի Գոլդեն Սթեյտի հետ
Պաշտպան Նիկ Յանգը համաձայնվել է պայմանագիր կնքել NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյտի» հետ:
«Ուորիորսի» հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, որի ընթացքում նա կվաստակի 5.2 միլիոն դոլար,- հաղորդում է «ESPN»-ը:
Հիշեցնենք, որ վերջին չորս տարին Յանգն անցկացրել է «Լոս Անջելես Լեյքերսում»: