Քուվեյթում բեռնատարը խցանվել է շոգից հալչող ասֆալտում (տեսանյութ)
Քուվեյթում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 49 աստիճան` ըստ Ցելսիուսի: Անոմալ շոգի պատճառով փողոցով երթևեկող բեռնատարներից մեկի հետևի անիվը խցանվել է բարձր ջերմությունից հալչող ասֆալտի մեջ:
Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը` հավելելով, որ չափազանց շոգ եղանակով պայմանավորված երկրի իշխանությունները թույլատրել են երկարաձգել հանգուցյալների համար արվող երեկոյան աղոթքները մինչև սեպտեմբեր:
Նույն միջոցառումը կիրառվում է նաև հուղարկավորության համար: Բնակիչներից շատերը բողոքում են, որ կեսօրվա շոգին չեն կարողանում ներկա գտնվել հուղարկավորության արարողություններին:
Տեսանյութը՝այստեղ: