245 կգ կշռող ամերիկուհին երազում է ունենալ աշխարհի ամենամեծ ազդրերը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկուհին ցանկանում է ունենալ աշխարհի ամենամեծ ազդրերը և, հավանաբար, հասել է իր երազանքին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 42-ամյա Բոբի Ջո Ուեսթլին 245 կգ է կշռում և ցանկանում է գերազանցել ամենամեծ ազդրերի ներկայիս ռեկորդը, որը 251 սմ է: Այժմ նրա ազդրերի չափսը կազմում է 241 սմ:
Ամերիկուհին նշում է, որ սիրում է իր մարմինը, սակայն դժվարանում է տեղաշարժվելիս: Նա ստիպված է լինում դռան միջով անցնելիս կողքով առաջ գնալ, որպեսի անցնի իր համար նեղ հատվածով:
Բժիշկները փորձում են Բոբի Ջոյին բացատրել, որ նա կարող է նույնիսկ մահանալ, եթե չնիհարի, սակայն ամերիկուհին ցանկանում է հիշվել պատմության մեջ ինչ-որ բանով: Եվ նա մտադիր չէ փոխել իր սննդակարգը, քանի դեռ չի հասել իր նպատակին: