Բոստոնում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ. կա 10 տուժած
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով կա առնվազն 10 տուժած: Այս մասին հայտնում է Boston Globe-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, տարվում է հետաքննություն: Ահաբեկչության տարբերակը դեռ չի քննարկվում:
Նշվում է, որ ավտոմեքենայի վարորդը չի փորձել փախուստի դիմել. ոստիկանության աշխատակիցները հարցաքննում են նրան: Տարբեր ծանրության վնասվածքներով տուժածները հոսպիտալացվել են: