Հանրային ծառայության խորհուրդը 615 հազար դրամի օրացույց, ամփոփաթերթ ու շնորհավորական բացիկ է պատվիրել
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը այս տարվա մարտի 15-ին «Բագրիգ» ՍՊԸ ընկերության հետ կնքել է օրացույցեր, շնորհավորական բացիկներ և այլ պարագաներ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:
Գրասենյակային նյութերի ձեռք բերման տեխնիկական բնութագրերը ներառում են 5 անուն ապրանք:
A5 չափի շնորհավորական բացիկներ՝ՔԾԽ լոգոտիպով, (500 միավոր , Սուրբ ծննդյան տոնի՝460) սեղանի, պատի օրացույցներ, (համապատասխանաբար՝ 900 և 3500 միավոր) ամփոփաթերթեր՝ 120:
Իսկ ՀՀ Քննչական կոմիտեն շուրջ 1 միլիոն դրամի շրջանակ է պատվիրել՝«Ներսես Մելիքյան» ընկերությանը պատվիրելով պատրաստել 200 հատ շրջանակ՝ շուրջ 300 հազար դրամի սահմաններում, ավելի կոնկրետ՝ 299 հազար 980:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից»:
Ըստ որում՝ պատվիրատու կազմակերպությունը դրանից զատ նույն կազմակերպության հետ կնքել է 660 հազար դրամի ապրանքներ մատակարարելու պատվեր. ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար նախատեսելով շրջանակների համար վճարել է 80 000-ական դրամ, հուլիսին –օգոստոսին-սեպտեմբերին՝ 140 հազարական դրամ:
Նշենք, որ աշխատանքի կատարման վերջնաժամկետը 2017 թ. դեկտեմբերի 20 է: