Բջջային հավելվածների համաշխարհային շուկայի ծավալը 2021 թվականին կկազմի 6.3 տրիլիոն դոլարի
Բջջային հավելվածների համաշխարհային արդյունաբերության ծավալը կարող է մինչև 2021 թվականը հասնել 6.3 տրիլիոն դոլարի: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է App Annie վերլուծական գործակալության զեկույցում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ օգտատերերի բազան կավելանա` 2016-ի 3.4 մլրդ-ից 2021-ին հասնելով 6.3 մլրդ-ի: Այս ժամանակահատվածում հավելվածների վրա ծախսված ժամանակը կաճի 1.6 տրիլիոնից հասնելով 3.5 տրիլիոն ժամի:
App Annie-ի փորձագետները ակնկալում են նաև, որ ընդհանուր համաշխարհային ծախսերը հավելվածների համար 2021-ին կգերազանցեն 139 մլրդ դոլարը, մասնավորապես խաղային հավելվածների ծախսերը կկազմեն 105 մլրդ դոլար, իսկ ոչ խաղայինները` 34 մլրդ դոլար: