NBA. Ֆիլ Ջեքսոնը հեռացել է Նյու Յորք Նիքսից
Հայտնի ամերիկացի բասկետբոլային մասնագետ Ֆիլ Ջեքսոնը հեռացել է «Նյու Յորք Նիքսի» նախագահի պաշտոնից,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Այդ պաշտոնը «Մեծագույն և սարսափելի» Ֆիլը զբաղեցրել է 2014 թվականից:
«Նյու Յորք Նիքսը» միշտ յուրահատուկ տեղ է զբաղեցնելու իմ սրտում: Այս թիմից և քաղաքից է սկսել կարիերաս: Միշտ շնորհակալ եմ լինելու նրանց»,- ասել է 71-ամյա ամերիկացին:
Հիշեցնենք, որ Ֆիլ Ջեքսոնը NBA-ի 13-ակի չեմպիոն է: Երկու անգամ նա տիտղոս է նվաճել որպես խաղացող «Նյու Յորք Նիքսի» հետ և 11 անգամ` որպես մարզիչ «Չիկագոյի» և «Լոս Անջելես Լեյքերսի» հետ: