G20-ի անվտանգության պահպանման համար Բեռլինից ժամանած ոստիկաններին հեռացրել են խնջույքներ կազմակերպելու համար
Գերմանացի ոստիկաններին, որոնք ժամանել էին Համբուրգ G20-ի գագաթնաժողովի ժամանակ հերթապահություն իրականացնելու համար, ամոթանք տալով տուն են ուղարկել զինվորական բարաքներում խնջույքներ կազմակերպելու համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, Բեռլինից ժամանած 220 ոստիկանի նկատել են բարաքի ցանկապատի վրա խմբակային միզելու պահին, ինչպես նաև հանրային վայրում սեռական հարաբերություն ունենալիս:
Բեռլինի ոստիկանության ղեկավարությունը հայտարարել է, որ սպաների մեծամասնությանը կուղարկվեն տուն, իսկ նրանց փոխարեն նորերը կժամանեն:
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու հուլիսի 7-8-ը, անվտանգություն ապահովելու համար 20 000 ոստիկան է ներգրավելու, որոնցից 1000-ը Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչներ են: