Դեմքի 2 հատկանիշ, որով օժտված են աշխարհի ամենագեղեցիկ կանայք
Գեղեցկությունը, թերևս, ամենասուբյեկտիվ հասկացություններից մեկն է, սակայն գիտնաականները մեկնաբանություններ ու բացահայտումներ են կատարել նաև այս ոլորտում:
Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, գիտական հետազոտության համաձայն, որի ընթացքում ուսումնասիրություններ են արվել աշխարհի տարբեր ազգի գեղեցիկ ներկայացուցիչների շրջանում, գեղեցիկի բնութագրման նոր չափանիշներ են առանձնացվել:
Կալիֆոռնիայի համալսարանի գիատական թիմը կանացի դեմքի ուսումնասիրության 4 փորձարկում է կատարել` պարզելու համար կատարյալ դեմքի հիմնական տարրերը: Արդյունքում նրանք 2 չափանիշ են առանձնացրել` բիբերի միջև հեռավորությունը, որը պետք է կազմի դեմքի լայնության 46 տոկոսը, և աչքերի և շուրթերի միջև հեռավորությունը, որը պետք է կազմի դեմքի երկարության 36 տոկոսը:
Այս նոր ոսկե համադրությունը, թվում է, գալիս է հնագույն ժամանակներից, քանի որ այն համապատասխանում է Վերածննդի դարաշրջանի գեղեցկուհուն` Մոնա Լիզային: Աղբյուրը ներկայացնում է նաև մերօրյա գեղեցկուհիներին, որոնց դիմագծերը համապատասխանում են այս երկու չափանիշին:
1.Ջեսիկա Ալբա
2.Մեգան Ֆոքս
3.Շերիլ Քոուլ
4.Անջելինա Ջոլի
5.Շանայա Թվեյն