Ռումինիայում զբոսաշրջիկների համար փակել են Դրակուլայի ամրոցը
Ռումինիայի իշխանությունները փակել են երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Պոենարի ամրոցը, որը հայտնի է կոմս Դրակուլայի պատմության շնորհիվ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունները ցանկանում են պաշտպանել զբոսաշրջիկներին արջերից: Վերջին ժամանակներս մի քանի զբոսաշրջիկ, որոնք աստիճաններով բարձրացել են հնագույն ամրոցի ավերակների մոտ, արջի են հանդիպել, որը մոտակայքում մեծացնում է իր երեք ձագերին:
Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը տեղի իշխանություններին թույլ է տվել դուր հանել կենդանիներին, սակայն դեռ հայտնի չէ, թե ուր կարելի է նրանց տեղափոխել:
Ոստիկանությունը կարծում է, որ արջերին գրավել է ամրոցի մոտակայքում զբոսաշրջիկների թողած ուտելիքը: