ԱՄՆ-ն Վրաստանին ռադիոակտիվ վտանգների հայտնաբերման համար սարքավորում է նվիրել
ԱՄՆ-ն Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հատուկ սարքավորում է նվիրել քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային վտանգների հայտնաբերման համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնին է փոխանցել հատուկ սարքավորում քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային վտանգների հայտնաբերման համար: Սարքավորման օգտագործումը կնպաստի այդ ուղղությամբ վտանգների կանխարգելմանը»,- ասված է ՆԳՆ հայտարարությունում:
Գերատեսչության տվյալներով՝ սարքավորումը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնանարությունների բաժնի ղեկավար Մինդիա Լորտկիպանիձեի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման ստորաբաժանման տարածաշրջանային խորհրդական Սանդրո Վոլսկիի միջև տեղի ունեցած հանդիպման շրջանակներում: